Բարի գալուստ Վանաձորի բժշկական կենտրոն

«Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու և հարակից մարզերի բնակչությանը: Բժշկական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում և բուժում։ Այստեղ են աշխատում Հիպոկրատի երդմանը նվիրված բժիշկներ, որոնք պարբերաբար վերապատրաստում են անցնում՝ ժամանակակից բժշկության չափորոշիչներին և պահանջներին համապատասխանելու համար։ Հիվանդանոցն իր գործունեությունը ծավալում է ինչպես վճարովի, այնպես էլ պետպատվերի, համավճարի, սոցփաթեթի և առողջության ապահովագրության շրջանակներում։ Ընկերությունը հանդիսանում է ուսումնաարտադրական բազա առողջապահական տարբեր կրթական հաստատությունների ուսանողների համար։

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Մեսրոպ Հազրոյան։

Մեր ծառայությունները

Ծանոթացեք

Տիգրան Հազրոյան

Բուժական գծով փոխտնօրեն
Բժիշկ-պրոկտոլոգ

Արթուր Խաչատրյան

Բուժական գծով փոխտնօրեն
բժիշկ-անոթաբան

Գեւորգ Հախինյան

Տնտեսական գծով
Փոխտնօրեն

Վարսենիկ Պետրոսյան

Վանաձորի բժշկական կենտրոնի
Գլխավոր բուժքույր

Նորություններ